Սուպերլիգայի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ անգլիական ակումբները դուրս են եկել նախագծից:
«Սուպերլիգան վստահ է, որ եվրոպական ֆուտբոլը փոփոխությունների կարիք ունի:
Մենք նոր մրցաշար ենք առաջարկում, քանի որ գործող համակարգը չի աշխատում:»
Չնայած անգլիական ակումբների՝ Սուպերլիգայից դուրս գալուն, վստահ ենք, որ մեր առաջարկն ամբողջովին համապատասխանում է Եվրոպայի օրենքներին, որն էլ հաստատվել է դատարանի կողմից: Վստահ ենք, որ անգլիական ակումբները դա արել են ճնշման ազդեցությամբ:
Ստեղծված իրավիճակում բոլոր միջոցառումները կանենք նախագիծը վերանայելու և կերպարանափոխելու համար»:
Հիշեցնենք, որ Սուպերլիգայի ստեղծման համար պաշտոնապես հայտարարվել էր 2 օր առաջ:
Fanat, Realmadrid.am