Զինեդին Զիդանը շարունակում է աչքի ընկնել իր նորարարական մեթոդներով (Ֆեդե Վալվերդեին աջ պաշտպանի դիրքում օգտագործելը՝ ևս մեկ օրինակ):
Ինչպես հաղորդում է L'Equipe-ը, ֆրանսիացի մարզիչը հավելյալ մարզումներ է անցկացնում Վինիսիուսիւ հետ, ինչի արդյունքում վերջինս սկսել է ավելի շատ գոլեր խփել ու, առհասարակ, ավելի արդյունավետ գործել:
Աղբյուրի փոխանցմամբ, Զիզուն նմանատիպ ծրագիր է մշակել նաև Ռոդրիգոյի համար:
Հիշեցնենք, որ Վինիսիուսի հիանալի մարզավիճակը հատկապես երևաց «Լիվերպուլի» դեմ առաջին խաղի ընթացքում, որտեղ երիտասարդ վինգերը դուբլի հեղինակ դարձավ:
Fanat, Realmadrid.am