Հոդվածներ

El Chiringuito. Միլիտաոն դեռ հույս ունի մասնակցել Մունդիալին
26.04.2026
388 0

Էդեր Միլիտաոն դեռևս հույս ունի, որ կկարողանա մասնակցել Աշխարհի առաջնությանը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացու համար այս մրցաշրջանն ավարտված է «Ալավեսի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով։ Նշվում էր, որ նա վիրահատության կենթարկվի ու չի մասնակցի առաջիկա Մունդիալին։ 

El Chiringuito-ի տեղեկություններով, Միլիտաոն վիրահատության վերաբերյալ դեռ հստակ որոշում չի կայացրել։ Նա հույս ունի վերականգնվել մինչ աշխարհի առաջնությունը՝ ֆիզիոթերապեվտի հետ աշխատանքի միջոցով։

Los Merengues, Realmadrid.am