Ֆրանսիացի աշխարհի չեմպիոն, նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալում» անհաջողությունների մասին:
«Մբապեն միայնակ է «Ռեալում» ու ընկերներ չունի: Հենց սա է նրա անհաջողությունների գլխավոր պատճառը: Նկատեցի՝ ինչպես Բելինգեմն անտեսեց նրան, իսկ Ֆրանսիայում էլ դարձել է համար մեկ թշնամին, քանի որ չի ներկայացելհավաքական միջազգային դադարի ժամանակ»,- ասել է Պետին:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն վրիպել էր 11-մետրանոցից վերջին երկու փորձերի ժամանակ:
Fanat, Realmadrid.am