Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Մարտին Էդեգորը, ով այժմ վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Արսենալի» կազմում, խոսել է իր ապագայի մասին։
«Բազմիցս ասել եմ, որ ինձ կայունություն է անհրաժեշտ, և ես դեռ չեմ գտել այն։ Կարծում եմ, որ դա անչափ կարևոր է։
«Արսենալում» ես արջանիկ եմ ու հաճույք եմ ստանում։ Այստեղ ես ինձ լավ եմ զգում, և ներկա պահին ամբողջովին կենտրոնացած եմ մրցաշրջանը հաջող ավարտելու վրա։ Դրանից հետո արդեն կմտածեմ ապագայի մասին։
Վարձակալության ժամկետը նախատեսված է մինչ մրցաշրջանի ավարտը։ Կրկին կնշեմ, որ ինձ համար կարևորը կայունությունն ու առաջխաղացումն է». ասել է Էդեգորը։
Los Merengues, Realmadrid.am