Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը հույս ունի նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։
31-ամյա իսպանացու գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը։
AS-ի փոխանցմամբ, «Ռոման» արդեն երկու անգամ փորձ է կատարել ձեռք բերել Նաչոյի տրանսֆերային իրավունքները։ Հունվարին նրա ծառայություններով հետաքրքրված են եղել նաև «Յուվենթուսը» և «Լիվերպուլը»։ Անգլիական ակումբում կադրային խնդիրներ կային և նրանք ցանկանում էին ամեն գնով ձեռք բերել Նաչոյին։
Արդյունքում իսպանացին մնաց «Ռեալում» և այժմ ցանկանում է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ։
Los Merengues, Realmadrid.am