Հոդվածներ

Չավիի՝ 10 «ոչ միանշանակ» մտքերը
28.01.2024
3817 0

Երեկ Լա լիգայի 22-րդ տուրում «Վիլյառեալին» տանը 3-5 հաշվով պարտվելուց հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտին կհեռանա կատալոնական ակումբից:

Ձեզ ենք ներկայացնում իսպանացի մասնագետի 10 «ոչ միանշանակ» մտքերը, որոնցից որոշները «Ռեալի» վերաբերյալ են:

  • 1. «Հաղթանակը, կարծես, սուրբ ջրի արդյունք էր»:

Նման միտք էր արտահայտել Չավին 2021 թվականի նոյեմբերին «Վիլյառեալին» 3-1 հաշվով հաղթելուց հետո՝ հայտարարելով, որ «Դեղին սուզանավն» արժանի չէր պարտության:

  • 2. ««Ձախողում» բառն ինձ դուր չի գալիս»: Այս միտքն առաջացել էր Իսպանիայի գավաթից դուրս մնալուց հետո:
  • 3. ««Բարսելոնայի» խաղաշապիկը 20 կգ-ով ավելի ծանր է, քան մյուս թիմերինը»:
  • 4. «Հույս ունեմ՝ կդառնամ «Բարսելոնայի» Ֆերգյուսոնը»:
  • 5. «Արևը խնդիր է «Բարսայի» համար: Առանց հաղթանակների շարքից հետո նման հարց էր առաջ քաշել իսպանացի մասնագետը:
  • 6. «Ֆուտբոլիստը միակ մասնագիտությունն է, որին ընդունված է վիրավորել»: Վինիսիուսի նկատմամբ ռասիստական վիրավորանքների արշավի մեկնարկից հետո «Բարսայի» մարզիչը նման միտք էր արտահայտել:
  • 7. «Սոցիոլոգիական մադրիդիզմ կա». Չավին ու Լապորտան կարծում են, որ Մադրիդի ամբողջ կառավարությունը սատարում է «Ռեալին»՝ չցանկանալով «Բարսելոնայի» տեսնել մեծագույնի կարգավիճակում:
  • 8. ««Ռեալն» ուժեղ է, քանի որ Բելինգեմի բախտը բերում է գոլերի հարցում»:
  • 9. «Սուպերգավաթից դուրս մնալը նշանակում է ազատվել կոմպլեքսներից»:
  • 10. «Հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադար անհրաժեշտ չէ»:

Աղբյուրը՝ այստեղ

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված