«Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դի Մարկոն ձախ ծնկի վնասվածք է ստացել «Նապոլիի» դեմ խաղում։
Ֆուտբոլիստը խաղադաշտը լքել է Սերիա Ա-ի 3-րդ տուրի խաղի 62-րդ րոպեին, որն ավարտվեց միլանյան ակումբի 3-2 հաշվով հաղթանակով։
Բժշկական զննումից հետո Դի Մարկոյի մոտ ախտորոշվել է ձախ խնկի թեթև վնասվածք։ «Ինտերը» չի ցանկանում ռիսկի դիմել նրա առողջության համար, ուստի նրա մասնակցությունը Չեմպիոնների լիգայի «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին մնում է կասկածի տակ։
Sky Sport-ի տեղեկացմամբ՝ ներկայումս դժվար է պատկերացնել ֆուտբոլիստին Մադրիդում մեկնարկային կազմում խաղալիս, բայց նա դեռ կարող է թիմի հետ մեկնել Իսպանիա։
«Ռեալ Մադրիդ» - «Ինտեր» խաղը կկայանա երեքշաբթի օրը՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։
Silent Striker, Realmadrid.am
Հայերեն