Հոդվածներ

Կարլոս Էսպին ներկայացվել է որպես «Ռեալի» ֆուտբոլիստ
23.08.2026
75 0

Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է թիմի նորեկ Կարլո Էսպիին։ 

Հուլիսի 30-ին «Սերուցքայինները» 25մլն եվրոյի դիմաց ձեռք բերեցին Լա լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ Էսպին «Ռեալի» հետ պայմանագիր է կնքել մինչ 2031 թվականը։ 

Երեկ նա իր նորամուտի խաղն անցկացրեց «Արքայական» ակումբի կազմում ու նրան հաջողվեց դառնալ հաղթական գոլի հեղինակ։ 

Արդեն այսօր ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպումների սրահում ընդունել է Էսպիին, որտեղ կայացել է նրա շնորհանդեսն ու 5-ամյա պայմանագրի կնքնման արարողությունը։ Էսպիին նվիրել են «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի փոքր հուշարձանը, ժամացույց և նրա անվամբ մարզաշապիկ։ «Ռեալի» պատվավոր նախագահ Պիրին ևս ներկա է գտնվել շնորհանդեսի արարողությանը։



Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված