«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Լա լիգայի առաջին տուրի՝ «Էսպանյոլի» դեմ խաղից առաջ կիսվել է Վինիսիսուս Ժունիորի տրամադրության և այն փաստի մասին, որ եզրային հարձակվողը այս ամռանը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։
«Այս լուրը անակնկալ չէր։ Երբ ես ստանձնեցի թիմի ղեկը, և ինձ պատմեցին նրա պայմանագրի մասին, առաջին բանը, որ հարցրի, սա էր. «Նա ուզու՞մ է մնալ, թե՞՝ ոչ»։ Եվ նա այդպես էլ արեց։
Այնուհետև խոսքը թվերի և նրա գործակալների մասին էր, բայց նա ուզում էր մնալ։ Այդ պահին ես լիովին հանգիստ էի։
Ես չեմ ուզում դատել այն մասին, թե Վինիսիուսը աշխարհում լավագու՞յնն է, լավագույն եռյակու՞մ, թե՞ լավագույն տասնյակում։ Ինձ այդքան էլ դուր չեն գալիս այս խաղերը, բայց նա անկասկած աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Եվ լավագույնները պետք է այստեղ լինեն։
Ես չգիտեմ, թե նախկինում ինչու՞ է խնդիրներ ունեցել այլ մարզիչների հետ։ Նա ուզում է հաղթել և նա հիանալի է հասկանում, թե մարտավարական տեսանկյունից ինչ եմ ուզում նրանից։
Կարծում եմ՝ նա երջանիկ է։
Մեր ունեցած յուրաքանչյուր փոքրիկ զրույց միշտ ավարտվում է հետևյալ խոսքերով. «Եկեք կատարելագործվենք, կրկին հաղթենք և երջանիկ լինենք»։
Silent Striker, Realmadrid.am
Հայերեն