• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոուրինիոն կիսվել է «Էսպանյոլի» դեմ իր նորամուտի խաղի սպասելիքներով

Հոդվածներ

Մոուրինիոն կիսվել է «Էսպանյոլի» դեմ իր նորամուտի խաղի սպասելիքներով
21.08.2026
34 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Էսպանյոլի» դեմ իր նորամուտի խաղի սպասելիքներով։

«Նրանք մեզանից երեք միավոր ավելի ունեն։ Նրանք շատ լավ սկսեցին մրցաշրջանը, լավ խաղացին և վստահ հաղթեցին։ Ես միշտ ասում եմ, որ մենք՝ «Ռեալ Մադրիդը», պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում մեր մրցակիցների համար մեր դեմ խաղալը։

Եթե մենք չմտածենք այս մասին ու սա հաշվի չառնենք, առաջին իսկ րոպեից խնդիրներ կունենանք։ Մենք պետք է գնանք այս հասկացողությամբ՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր միավոր կարևոր է։ 

Բայց ես չեմ վախենում։ Ես չեմ վախենում, որովհետև խաղացողներն ինձ ասում են, որ ուզում են լավ խաղալ, որ ուզում են ամեն ինչ լուրջ և հավակնոտ ընդունել, և մենք կգնանք ու կվերցնենք մեր միավորները»։

Լա լիգայի առաջին տուրում «Էսպանյոլը» տանը 3-0 հաշվով հաղթեց «Լևանտեին»։ Մադրիդի «Ռեալը» կատալոնական ակումբի հետ կմրցի օգոստոսի 22-ին՝ Մադրիդում։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23։30-ին։ 

Silent Striker, Realmadrid.am


Ամենակարդացված