Լա լիգայի 3-րդ տուրում «Ռեալը» կհյուրընկալվի «Սելտային» (25.08, 23:30):
«Ռեալի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը
«Մեզ շատ կարևոր հանդիպում է սպասվում՝ կապված «Սելտայի» հիմնադրման 100-ամյակի հետ: Մենք ցանկանում ենք պահպանել ներկայիս տեմպը: Տեսնենք՝ ինչ կլինի վաղը»:
«Ռուբիալեսի պահվա՞ծքը: Նուրբ թեմա է, բայց դա ինձ դուր չեկավ, դա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պահվածք չէր»:
«Արիսաբալագան վաղը մեկնարկային կազմում կլինի»:
«Վերջին խաղը, որում մենք պարտվել ենք «Սելտային», ըստ իսկ ԱԱ-2014-ի մեկնարկից առաջ էր: «Սերուցքայիններին» 120 խաղ գլխավորելը հաջողություն է: Մենք լավ ենք աշխատել և ես լավ զգացողություն ունեմ: Ես տեսնում եմ, որ թիմը որակյալ է և մոտիվացված»:
«Մոդրիչի դե՞րը, Լուկան արդեն որոշել է՝ ինչ է անելու: Նա սովոր չէ, որ հաճախ չի խաղալու: Ակնհայտ է, որ նա դժգոհ է, բայց նրա հետ ամեն բան կարգին է: Նա իր ներդրումը կունենա և խնդիրներ չեն առաջանա: Բոլորի, այդ թվում ինձ համար, անսովոր է, որ Մոդրիչը մեկնարկային կազմում չէ, բայց նա աստիճանաբար կսկսի օգուտ տալ թիմին՝ ինչպես նախորդ մրցաշրջաններում»:
«Հաստիքային 11-մետրանոց իրացողնի թեման չի քննարկվել: Վինիսիուսը, Ռոդրիգոն և Վալվերդեն մարզում են այդ ունակությունը, իսկ Մոդրիչն արդեն սովոր է»:
«Բելինգեմն արդեն ցույց է տվել «Բորուսիայում», որ շատ բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստ է: Նա շատ լավ է հարմարվել, քանի որ շատ խելացի է և լավ է շարժվում նաև առանց գնդակի»:
«Մեր պարտականությունն է խոսել այն, ինչ մտածում ենք: Բոլորս էլ կարծում ենք, որ շատ խաղեր ենք անցկացնում և ֆուտբոլիստները շատ են հոգնում: Բոլոր մարզիչները մտածում են խաղերի կրճատման նպատակահարմարության շուրջ»:
«Բացառում եմ նոր տրանսֆերներն այս ամառ»:
«Չուամենիի մարզավիճակն այնպիսին է, ինչպիսին էր նախորդ մրցաշրջանի առաջին հատվածում: Նա ցույց է տալիս այն ամենը, ինչ ցուցադրել է նախորդ տարի: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմի համար»:
«Ես կարծում եմ, որ Ռոդրիգոն նոր դիրքի հետ կապված խնդիրներ չունի, քանի որ սովոր է դարպասներին մոտ խաղալուն: Վինիսիուսը շատ լավ է հարմարվում, քանի որ շատ պահեր է ստեղծում մրցակցի դարպասին:
Իրականությունն այն է, որ ես նրան չեմ ստիպել այնտեղ խաղալ: Նա ընտրության հնարավորություն ունի: Տուգանայինի ներսում նա գոլ խփելու ավելի շատ հնարավորություններ կունենա, քանի որ ներսում կարող է խփել մեկ հպումով, իսկ տուգանայից դուրս՝ ոչ»:
«Նոր մարտավարությամբ Վալվերդեի համար ոչինչ չի փոխվել: Նրա առջև շատ տարածություն է բացվում գնդակով աշխատանքի համար և նա այդպես ավելի հարմար է զգում իրեն: Իմաստ չկա խաղալ մեկ կամ երկու հպումով, նա կարող է գնդակն առաջ տանել: Ես երբեք Ֆեդեից չեմ խնդրել խաղալու մեկ կամ երկու հպումով»: