Գոնսալո Գարսիան մեծ հավանականությամբ չի տեղափոխվի «Ֆուլհեմ»։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որ Ալվարո Արբելոան ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել ներկայիս թիմում։
Լոնդոնյան ակումբը տրանսֆերի շուրջ բանակցություններ էր սկսել։ Այժմ BBC-ի լրագրողները հայտնում են, որ «Ֆուլհեմը» դադարեցրել է բանակցությունները։ Նշվում է, որ Ժոզե Մոուրինիոն անձամբ է ցանկացել թիմում պահել երիտասարդ հարձակվողին։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն