Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» 2-0 «Սելտա». «Ռեալը» վստահ է մեկնարկում 2021 թվականը
02.01.2021
2156 0

Ավարտվեց Լա Լիգայի 19-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Սելտա» հանդիպումը։

Խաղի մեկնարկը հաջող էր «Սերուցքայինների» համար։ Արդեն 6-րդ րոպեին թիմին հաջողվեց արագ հակագրոհի արդյունքում բացել հանդիպման հաշիվը։ Մարկո Ասենսիոյի գրագետ փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լուկաս Վասկեսը։

Խփած գոլից հետո, սակայն, «Ռեալի» ֆուտբոլիստները նահանջեցին և գնդակը զիջեցին հյուրերին։

«Սելտայի» ֆուտբոլիստները երկար ժամանակ փորձում էին դիրքային գրոհների արդյունքում հաջողության հասնել, բայց Զիդանի սաները ամեն ինչ հստակ էին անում։

Երկրորդ խաղակեսը նույնպես հաջող մեկնարկ ունեցավ «Ռեալի» համար։ Այս անգամ փոխանցողի դերում Լուկաս Վասկեսն էր, իսկ գրոհը եզրափակողը՝ Ասենսիոն։

Հանդիպման մնացած հատվածում «Սելտան» ոչինչ անել չկարողացավ, իսկ «Ռեալը» վստահորեն պահպանեց ձեռք բերածը։

«Ռեալ Մադրիդ» 2-0 «Սելտա»

Գոլերը՝ Լուկաս Վասկես (6), Սենսիո (53):

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված