Հոդվածներ

Պերեսը խնդրանքով դիմել է Ռոնալդոյին
03.07.2026
119 0

Defensa Central-ը տեղեկացնում է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խնդրել է թիմի նախկին հարձակվող Ռոնալդոյին, որպեսզի վերջինս համոզի Վինիսյուսին երկարաձգել պայմանագիրը, որը լրանում է 2027 թվականի ամռանը։

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝  Ռոնալդոն անմիջականորեն չի մասնակցում բանակցություններին, սակայն նրա խնդիրն է համոզել իսպանացի հարձակվողին, որ «Ռեալ Մադրիդի» առաջարկած պայմանագիրը համապատասխանում է նրա շահերին։ Պերեսը ցանկանում է օգտագործել 1994 և 2002 թվականների աշխարհի առաջնության հաղթողի բարձր հեղինակությունը Բրազիլիայի հավաքականում։

ԶԼՄ-ներում նախկինում շրջանառվող լուրերը նշում էին, որ Վինիսյուսը չի կարողացել համաձայնության գալ «Ռեալի» հետ նոր պայմանագրի աշատավարձի վերաբերյալ։ Բրազիլացին հանդես է գալիս «Ռեալի» կազմում 2018 թվականից։ 375 խաղում նա խփել է 128 գոլ և կատարել 100 գոլային փոխանցում։

Silent Striker, Realmadrid.am


Ամենակարդացված