Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Բավարիային»։ Արձանագրվեց ոչ–ոքի՝ 2–2 հաշիվը։
«Ռեալ Մադրիդը» 24–ից 23 դեպքերում անցել է ՉԼ–ի փլեյ–օֆֆ փուլ՝ առաջին արտագնա խաղում գրանցած ոչ–ոքիից հետո։ Միայն Մոսկվայի «Սպարտակին» է հաջողվել 90/91 մրցաշրջանում մադրիդցիներին պայքարից դուրս թողել քառորդ եզրափակիչում։
«Ռեալ Մադրիդը» ՉԼ–ի ընթացիկ մրցաշրջանում ոչ մի անգամ չի պարտվել (7 հաղթանակ և 4 ոչ–ոքի)։ «Սերուցքայինների» ամենաերկար անպարտելի շարքը 11 հանդիպում է՝ 16/17 մրցաշրջանում (8 հաղթանակ և 3 ոչ–ոքի):
Վինիսիուս Ժունիորը 13–րդ անգամ 2+ գոլ է խփում մադրիդյան կարիերայի ընթացքում, որից 5–ը՝ ընթացիկ մրցաշրջանում։ Բրազիլացին «Արքայական ակումբի» երրորդ ֆուտբոլիստն է, որը դուբլ է գրանցում «Բավարիայի» դեմ արտագնա խաղում։ Ավելի վաղ 2 գոլի հեղինակ դարձել էր Ռամոսը (13/14) և Ռոնալդուն (13/14; 16/17):
Վինիսիուս Ժունիորը «Ռեալ Մադրիդում» գոլ + գոլային փոխանցում համակարգով 32 միավոր է վաստակել ընթացիկ մրցաշրջանում (21 գոլ և11 ասիստ): Սա թիմի ֆուտբոլիստների շրջանում լավագույն արդյունքն է։
2021/22 մրցաշրջանից հետո Վինիսիուս Ժունիորը ՉԼ–ում մասնակցել է թիմի 31 գոլի։ Սա մրցաշարի լավագույն արդյունքն է։
Մոդրիչը դարձավ «Ռեալի» ամենատարեց ֆուտբոլիստը, որը մասնակցեց ՉԼ–ի հանդիպման՝ 38 տարեկան և 234 օրական։ Խորվաթը գերազանցեց Պուշկաշի ռեկորդը։
Բելինգեմը 32–րդ հանդիպումն անցկացրեց ՉԼ–ում։ Մրցաշարի ամբողջ պատմության ընթացքում միայն մեկ Մ 21 ֆուտբոլիստ է ավելի շատ հանդիպման մասնակցել՝ Սեսկ Ֆաբրեգասը (34):
Վալվերդեն և Ռոդրիգոն 50–րդ հանդիպումն անցկացրին ՉԼ–ում։