Հոդվածներ

Վիկտոր Մունյոսը տեղափոխվեց «Լիվերպուլ»
18.06.2026
71 0

«Լիվերպուլը» հայտարարել է «Օսասունայի» ֆուտբոլիստ Վիկտոր Մունյոսին ձեռք բերելու մասին։ 

Անգլիական ակումբը հայտարարել է, որ 22-ամյա ֆուտբոլիստը կհամալրի իրենց շարքերը, երբ ստանա Անգլիայում աշխատելու թույլատվություն։ 

Մունյոսն արդեն բուժզննում է անցել «Լիվերպուլի» համար ԱՄՆ-ում գտնվող Իսպանիայի հավաքականի մարզաբազայում։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մերսիսայդյան ակումբը «փախցրել» է Մունյոսին «Նյուքասլից» և «Օսասունային» կվճարի ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 40 մլն եվրո։ «Ռեալն» այդ գործարքից կստանա 20 մլն եվրո, քանի իսպանացու տրանսֆերային իրավունքների 50%-ը պատկանում է «Սերուցքայիններին»։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված