As-ի տեղեկություններով, «Այաքսն» ու «Ռեալը» բանակցություններ են վարում Դանի Սեբալյոսի տրանսֆերի շուրջ։
Ներկա պահին կողմերը դրական են տրամադրված և դիտարկում են հասնել վերջնական համաձայնության։ «Սերուցքայինները» իսպանացու տրանսֆերի համար ցանկանում են ստանալ 10 մլն եվրո։ Նիդերլանդները ներկայացնող ակումբն էլ պատրաստ է նման գումար վճարել, և բանակցություններն ընթանում են դրական նոտայի վրա։
«Այաքսի» նոր գլխավոր մարզիչ Միչելը համոզել է Սեբալյոսին, որ նա կարևոր ֆուտբոլիստ է լինելու իր թիմում։
Նախորդ մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Լա լիգայի 16 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Հիշեցնենք, որ Սեբալյոսի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Բետիսը»։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն