• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» նախագահն անձամբ է հետաքրքված Վինիսիուսի հետ պայմանագրի երկարաձգմամբ

Հոդվածներ

«Ռեալի» նախագահն անձամբ է հետաքրքված Վինիսիուսի հետ պայմանագրի երկարաձգմամբ
25.03.2026
114 0

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Ռեալի» նախագահն անձամբ մի քանի ամիս շարունակ պնդել է բրազիլացի վինգերի հետ պայմանագրի երկարաձգման հարցում։ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ Վինիսիուսը հնարավորինս շուտ ստորագրի նոր համաձայնագիր, սակայն վերջնական որոշումը մնում է ֆուտբոլիստին։

25-ամյա վինգերի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, խփել 17 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված