Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում կմրցի «Ռեալ Սոսյեդադի» հետ (17.09.2023, 23:00):
«Ռեալի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը:
«Ֆուտբոլիստները վերադարձել են լավ մարզավիճակում: Որոշները գոլեր են խփել ազգային հավաքականի կազմում, լավ հանդիպումներ անցկացրել»:
«Բելինգեմի խաղը դատում են ըստ խաղադաշտում կատարվող իրադարձությունների: Նրա մոտ ամեն բան ստացվում է: Նրան այդքան էլ լավ չէին ճանաչում, քանի որ գերմանական լիգայում էր խաղում և այն դերը չուներ, ինչ հիմա: Հիմա նա կարևոր դեր է խաղում ակումբում: Ամեն դեպքում նա այն ֆուտբոլիստներից չէ, որ գլուխը կորցնի իր մասին կարծիքներից»:
«Ես հստակ չգիտեմ՝ երբ կվերադառնա Վինիսիուսը: Իրականությունն այն է, որ նա շատ լավ է վերականգնվում: Հաջորդ շաբաթ նա աշխատանքի մի մասը կկատարի հիմնական թիմի կազմում: Ես կարծում եմ, որ նա ավելի շուտ կվերականգնվի, քան նախկինում ասվում էր»:
«Կանտերայի հետ կապված հետաքննությու՞նը, ես կսահմանափակվեմ ակումբի պաշտոնական հայտարարությամբ: Ավելացնելու ոչինչ չունեմ»:
«Ռաուլն ամեն օր մեզ հետ է և նրա հետ կապ պահելը նորմալ է նաև այն տեսանկյունից, որ մենք պետք է նաև օգտվենք ակադեմիայի ֆուտբոլիստների հնարավորություններից»:
«Երբ Մոդրիչը նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ, մենք բոլորս հիացմունքի մեջ էին: Նրա դերը փոխվել է, նա միայն մեկ խաղ է սկսել մեկնարկային րոպեներից, սակայն հիմա ավելի շատ հնարավորություններ կստանա և կշարունակի կարևոր դեր խաղալ»:
«Կուբոն շատ լավ մարզավիճակում է, նա հիանալի աճ է գրանցվել և մշտապես գոլեր է խփում: Բայց «Ռեալ Սոսյեդադն» ընդհանուր նույնպես լավ ֆուտբոլ է խաղում և մենք պետք է կենտրոնանանք մրցակցի ամբողջ թիմի վրա»: