Լա լիգայի 28-րդ տուրում «Սելտային» հաղթելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է խաղից ստացած տպավորություններով:
«Ընդհանուր առմամբ, թիմը հրաշալի գործեց: Հարկավոր է շարունակել հանդես գալ նույն ոգով. վերջին շրջանում շատ են հաջող հանդիպումները: Մոտենում է մրցաշրջանի վճռորոշ հատվածն, ու թիմը ֆիզիկապես հիանալի վիճակում է: Անհրաժեշտ է պահպանել նույն մոտիվացիան ու նվիրվածությունը:
Շատերը չեն հասկանում, թե ինչու Բենզեման չի հրավիրվում Ֆրանսիայի հավաքական: Որպես մարզիչ կարող եմ ասել, որ շատ ուրախ եմ. Կարիմը հսկայական աշխատանք կատարեց»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը փոխանցում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Սելտայի» դեմ խաղում Բենզեման դարձել էր դուբլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Relmadrid.am