Հոդվածներ

Վինիսիուսը՝ Կարվախալի մասին. «Պատմության լավագույն աջ պաշտպանը»
18.05.2026
46 0

«Ռեալը» հայտարարեց Կարվախալի հեռանալու մասին։

«Սերուցքայինների» վինգեր Վինիսիուս Ջունիորը կիսվել է իսպանացու մասին իր կարծիքով։ 

«Լեգենդ և պատմության լավագույն աջ պաշտպանը։ Ավագ, ով մեզ ցույց է տվել հաղթելու ճանապարհը և օգնել զգալ, թե ինչ է իսկական մարդիդիստան։

Բազում տարիների ընթացքում մենք միասին կիսել ենք հանդերձարանը, պայքարը, տիտղոսներն ու պահերը։ Միասին մենք հաղթել ենք ՉԼ-ն, Լա Լիգան, Աշխարհի ակումբային առաջնությունը և պատմական մի շարք խաղեր այս մարզաշապիկով, որը մենք այդքան սիրում ենք։

Շնորհակալություն քեզ ամեն ինչի համար։ Ինձ համար մեծ պատիվ էր քեզանից սովորելն ու քեզ հետ այդքան պահեր կիսելը, եղբայր։ Քո անունը հավերժ գրված է «Ռեալի» պատմության մեջ». գրել է Վինիսիուսը։

 Los Merengues, Realmadrid.am