Հոդվածներ

Էդեն Ազարը 32 տարեկան է
07.01.2023
1358 0

Էդեն Ազարը, ով իր 4-րդ մրցաշրջանն է անցկացնում «Ռեալի» կազմում, այսօր նշում է իր ծննդյան 32 ամյակը։

Բելգիացին «Արքայական» ակումբ է տեղափոխվել 2019-ի ամռանը։ Այդ պահից ի վեր նա «Ռեալի» կազմում մասնակցել է 73 հանդիպման, նվաճելով ՉԼ-ի մեկ գավաթ, Լա Լիգայի երկու գավաթ, Եվրոպայի մեկ սուպերգավաթ և Իսպանիայի երկու սուպերգավաթ։

ԱԱ 2022-ից հետո Ազարն ավարտեց իր միջազգային կարիերան։ Բելգիայի հավաքականի կազմում նա իր նորամուտը նշել էր 17 տարեկան հասակում։ Ընդհանուր առմամբ հավաքականի կազմում նա մասնակցել է 126 հանդիպման՝ դառնալով 33 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված