• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Պորտուի» նախագահը՝ Մոուրինյոյի՝ «Ռեալը» գլխավորելու հնարավորության մասին

Հոդվածներ

«Պորտուի» նախագահը՝ Մոուրինյոյի՝ «Ռեալը» գլխավորելու հնարավորության մասին
14.05.2026
109 0

«Պորտուի» նախագահ Անդրե Վիլաշ-Բոաշը խոսել է «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի Մադրիդ «Ռեալ» վերադառնալու հնարավորության մասին։

«Ինչպես հասկանում եք, նա պորտուգալական ֆուտբոլի ամենակարևոր մարզիչն է, ունի ամենատպավորիչ կենսագրությունը թե՛ պորտուգալական, թե՛ միջազգային ֆուտբոլում։ Սովորաբար նման մասնագետները մեծ ակումբների ուշադրությունն են գրավում, և ակնհայտ է, որ Մոուրինյոյի անունը կապվում է Մադրիդի «Ռեալի» հետ»,- ասել է Վիլաշ-Բոաշն ակումբին տվա հարցազրույցում։

Հիշեցնենք, որ «Յուրահատուկը» Մադրիդի «Ռեալը» մարզել է 2010-ից 2013 թվականներին։ Այդ ընթացքում նա թիմի հետ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված