Ֆլորենտինո Պերեսը մեծ հավանականությամբ ներկա չի գտնվի Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղին։
El Chiringuito TV-ի լրագրող և հաղորդավար Խոսեպ Պեդրերոլը հայտարարել է, որ 79-ամյա նախագահը չի պլանավորում ուղևորվել Բարսելոնա և այցելել «Կամպ Նոու»։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբին բավարար նույնիսկ ոչ ոքին՝ երկրորդ տարին անընդմեջ Լա Լիգայում չեմպիոն հռչակվելու համար։ Հանդիպումը կայանալու է մայիսի 10-ին։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն