• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Վինիսիուսը սարսափելի է, նրան տեսնելիս ես ծայրաստիճան զայրանում եմ»

Հոդվածներ

«Վինիսիուսը սարսափելի է, նրան տեսնելիս ես ծայրաստիճան զայրանում եմ»
09.04.2026
94 0

Վան դեր Վարտը խիստ քննադատել է բրազիլացուն Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» դեմ նրա խաղի համար:

Վինիսիուսը կրկին հայտնվեց քննադատությունների կենտրոնում «Բեռնաբեուում» Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Բավարիայից» կրած պարտությունից հետո: Բրազիլացին չիրացրեց մեն-մենակ դուրս գալը Նոյերի դեմ, երբ հաշիվը 0-2 էր, ինչը կարող էր կրճատել տարբերությունը, երբ խաղի ավարտին դեռ 30 րոպե կար:

«Սերուցքայինների» մարզադաշտի որոշակի հատված չվարանեց սուլել հարձակվողին: Բայց քննադատությունները հնչեցին ոչ միայն դաշտում: Նիդեռլանդներից նույնպես խիստ խոսքեր հասցեագրվեցին Վինիին: Ընդ որում, դրանք հնչեցին «Ռեալ Մադրիդի» նախկին խաղացող Ռաֆայել Վան դեր Վարտի կողմից:

«Հենց մի փոքր հրում է ստանում, ընկնում է՝ սպասելով մրցակցի համար կարմիր քարտ տեսնել, իսկ հետո վեր է կենում այնպես, կարծես ոչինչ չի պատահել». Վան դեր Վաարտ

Նիդեռլանդցին «մտրակը հանեց» և խիստ հարվածեց «Ռեալ Մադրիդի» 7 համարին. «Վինիսիուսը սարսափելի է: Ես ծայրաստիճան զայրանում եմ, երբ նրան տեսնում եմ: Ինձ համար դա շատ տխուր է, որովհետև նա ֆանտաստիկ խաղացող է»,– նշել է նախկին ֆուտբոլիստը Ziggo-ի եթերում:

Նա նաև հավելել է. «Բայց հենց նա մի փոքր հրում է ստանում, ընկնում է՝ հուսալով մրցակցի համար կարմիր քարտ կորզել, իսկ հետո վեր է կենում այնպես, ասես ոչինչ չի եղել: Հենց այդ կողմն է, որ ինձ տխրեցնում է նրա մեջ»:


Ամենակարդացված