Հոդվածներ

Ալվարո Արբելոան նոր աշխատավայր ունի
08.07.2026
60 0

«Ֆուլհեմ»-ը հայտարարել է Ալվարո Արբելոային գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ «Ռեալ»-ի նախկին մարզիչը պայմանագիր է ստորագրել մինչև 2029 թվականը։

«Ինձ համար մեծ պատիվ է կարիերայիս նոր փուլը սկսել «Ֆուլհեմ»-ում՝ Լոնդոնի հնագույն ֆուտբոլային ակումբներից մեկում։ Ես մեծ պատասխանատվություն եմ զգում և անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Խանին և Թոնի Խանին այն վստահության համար, որը նրանք ցուցաբերեցին ինձ՝ հնարրավորություն տալով գլխավորել «Ֆուլհեմ»-ը։

Ես անհամբերությամբ սպասում եմ «Քրեյվեն Քոթեջ»-ի մթնոլորտը «Ֆուլհեմ»-ի երկրպագուների հետ միասին զգալու հնարավորությանը և արդեն հաջորդ շաբաթ թիմի հետ նախամրցաշրջանային պատրաստությունը սկսելուն։ Վստահ եմ, որ մեզ սպասվում է անհավանական համատեղ ճանապարհորդություն։ Առա՛ջ, «Ֆուլհեմ»»,– ասել է Արբելոան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված