• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լապորտա. ««Ռեալը «Բարսելոնային» օգտագործում է սեփական անհաջողությունները քողարկելու համար»

Հոդվածներ

Լապորտա. ««Ռեալը «Բարսելոնային» օգտագործում է սեփական անհաջողությունները քողարկելու համար»
22.05.2026
61 0

Ժոան Լապորտան արձագանքել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հայտարարություններին, որն ավելի վաղ խոսել էր «Բարսելոնայի» և մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Նեգրեյրաի համագործակցության կոռուպցիոն բաղադրիչի մասին։

«Այն ամենը, ինչ կապված է Նեգրեյրայի գործի հետ, որն իրականում նույնիսկ գոյություն չունի, սուտ է։ Կարծում եմ՝ նրանք դա անում են մարդկանց ուշադրությունը շեղելու համար, որպեսզի մոռացվի այն փաստը, որ արդեն երկու տարի ոչինչ չեն հաղթել։ Նրանք օգտագործում են «Բարսելոնային»՝ իրենց անհաջողությունները թաքցնելու համար։ 

Ակումբը դեռ ուսումնասիրում է այս հայտարարությունները, որպեսզի պատասխանի համապատասխան մարմիններում։ Նրանք մեծ գումարներ են ներդրել և մինչ օրս ոչինչ չեն հաղթել, մինչդեռ մենք շարունակում ենք հաղթել։ Մենք անընդմեջ երկու անգամ դարձել ենք չեմպիոն, նվաճել ենք երկու Սուպերգավաթ և Իսպանիայի գավաթը»,— Լապորտայի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ 2023 թվականին «Բարսելոնային» մեղադրանք էր առաջադրվել մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Նեգրեյրային կաշառք տալու համար։ Նա աշխատել է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայում։ Ակումբը մեղադրվում էր 2001-ից 2018 թվականներին շուրջ 8,4 միլիոն եվրոյի վճարումներ կատարելու մեջ։

Fanat, Realmadrid.am