Մադրիդի «Ռեալում» որոշում է կայացվել վերադարձնել ակումբի ակադեմիայի սան Նիկո Պասին «Կոմոյից», որտեղ նա տեղափոխվել էր 2024 թվականի ամռանը։ «Սերուցքայիններն» արդեն քայլեր են ձեռնարկել իրենց մտադրության մասին բոլոր կողմերին տեղեկացնելու համար, հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական գրանդը կարող է օգտվել հետգնման տարբերակից մինչև մայիսի 30-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պասի հետգնման գումարը «Ռեալի» համար 2026 թվականին կազմում է 9 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն