Հոդվածներ

Կանիսարեսը քննադատել է Արբելոային՝ ի պաշտպանություն Կարվախալի
22.04.2026
83 0

«Ռեալի» նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը քննադատել է Ալվարո Արբելոային՝ «Ալավեսի» դեմ խաղում Կարվախալին պահեստայինների նստարանին թողնելու համար։ 

«Կարվախալը թիմի լեգենդն է, և եթե նա լավ մարզավիճակում չէ, թող խաղա, որպեսզի բոլորը դա տեսնեն։ Դանին չափազանց կարևոր ֆիգուր է թիմի համար, որպեսզի նրա հանդեպ նման կերպ վարվեն։

Մենք ոչինչ չգիտենք իրավիճակի մասին։ Միգուցե դա կապված է մարզչի հետ վատ հարաբերություններից կամ, որ պայմանագրի ժամկետն է ավարտվում։ Բայց անհարգալից է, երբ Կարվախալի մակարդակի ֆուտբոլիստը մրցաշրջանի ընթացքում խաղաժամանակ չի ստանում։ Կարվախալը Արբելոայի կողմից նման վերաբերմունքի արժանի չէ։ Ուղղակի արժանի չէ։

Միգուցե դա զայրույթից է, քանի որ ժամանակին հենց Կարվախալն է եկել ու Արբելոային ասել, որ հերիք է։ Այսուհետ ես եմ թիմի աջ պաշտպանը, ու ժամանակը ցույց է տվել, որ շատ ավելի հիասքանչ». նշել է Կանիսարեսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված