Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կարող է արմատական փոփոխություններ կատարել թիմի կազմում։ Sport.es-ի փոխանցմամբ, Պերեսը կազմել է 8 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակ, ովքեր ամռանը կարող են հեռանալ «Արքայական» ակումբից։
Ըստ աղբյուրի, ցուցակում առաջինը Էդուարդո Կամավինգան է։ Նախատեսվում է, որ թիմից կհեռանան նաև պաշտպաններ Ֆրան Գարսիան և Ռաուլ Ասենսիոն, ինչպես նաև կիսապաշտպան Դանի Սեբալյոսը։ Ակումբը չի պատրաստվում երկարաձգել պայմանագրերը Դավիդ Ալաբայի և Դանի Կարվախալի հետ, որոնց պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամռանը։ «Սերուցքայինները» նաև մտադիր են վարձակալության հանձնել Ֆրանկո Մաստանտուոնոյին և Գոնսալո Գարսիային։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն