• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անգլիական երկու ակումբներ ցանկանում են իրանց կազմում տեսնել Կամավինգային

Հոդվածներ

Անգլիական երկու ակումբներ ցանկանում են իրանց կազմում տեսնել Կամավինգային
18.04.2026
1179 0

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» հետաքրքրվածություն են ցուցաբերում «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի նկատմամբ։ Նշվում է նաև, որ 23-ամյա ֆուտբոլիստին իրենց դիտակետում են պահում նաև «Տոտենհեմն» ու «Չելսին»։ Իսկ Ֆրանսիա վերադառնալու տարբերակը «ՊՍԺ»-ն է։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։ 

Աղբյուրի տեղեկացմամբ, ֆրանսիացին ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի Անգլիայում։ «Սերուցքայինները» նրա տեղափոխության համար ցանկանում են ստանալ 60 մլն եվրո։ Նշվում է, որ Անգլիա տեղափոխվելու պարագայում, ֆուտբոլիստը շաբաթական 200-250 հազար ֆունտ աշխատավարձ է պահանջելու։

Կամավինգան «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2029 թվականը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված