Հոդվածներ

Բեյլը հունվարից շուտ խաղադաշտ չի վերադառնա
01.12.2021
1530 0

Սպասվում է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հունվարից շուտ կապաքինվի վնասվածքից։ «Արքայական» ակումբի ղեկավարությունը ծայրահեղ դժգոհ է ուելսցուց ու օրերն է հաշվում՝ երբ է նրա պայմանագրի ժամկետն ավարտվելու։

Հարկ է նշել, որ եթե բրիտանացու վերականգնողական գործընթացը տևի ավելի քան 28 օր (վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 5), ապա ՖԻՖԱ-ն պարտավոր կլինի ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը վճարել՝ մինչև նրա ապաքինումը. օրական 32800 եվրոյից 25500 եվրոն («Ռեալն» ընդամենը 7300 եվրո կվճարի օրական):

Բեյլը վնասվածք էր ստացել Ուելսցի հավաքականի ճամբարում՝ ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարին մասնակցելիս։