«Վալենսիայի» և «Ռեալի» միջև կայանալիք հանդիպումը մեծ հավանականությամբ կհետաձգվի։
Իսպանիայի արևելքում և հարավում անձրևային ուժեղ տեղումներ են եղել, որի արդյունքում մի շարք բնակավայրեր անցել են ջրի տակ։ Այս պահին հայտնի է 62 մարդկանց մահվան մասին։
Այն բանից հետո, երբ Իսպանիայում հայտարարել են եռօրյա սուգ, «Վալենսիան» դիմել է Լա Լիգային՝ խնդրելով տեղափոխել «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման օրը։ Նախատեսված էր, որ թիմերը միմյանց դեմ պետք է մրցեին նոյեմբերի 2-ին։ «Ռեալը» դեմ չէ «Վալենսիայի» կատարած առաջարկին։
Հանդիպումը տեղափոխելու հավանականությունն այս պահին բավական բարձր է գնահատվում։
Los Merengues, Realmadrid.am