Հոդվածներ

«Ռեալը» հետաքրքրված է «Արսենալի» պաշտպանի ծառայություններով
18.04.2026
95 0

«Ռեալը» հետաքրքրված է «Արսենալի» պաշտպան Յուրիեն Տիմբերի ծառայություններով։ Մադրիդյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է երիտասարդացնել պաշտպանական գիծը։ Առայժմ ակումբը պաշտոնական առաջարկով հանդես չի եկել, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում թիմի սկաուտները հետևել են Տիմբերի բոլոր խաղերին։ Այս մասին հայտնում է Sports Boom-ի լրագրող Էկրեմ Կոնուրը։

Աղբյուրի փոխանցմամբ, ներկա պահին «Արսենալը» չի ցանկանում բաժանվել 24-ամյա ֆուտբոլիստից, սակայն կարող է ընդունել առաջարկներ 85-100 մլն եվրոյի շրջանակում։ Չի բացառվում, որ լոնդոնյան ակումբը նոր պայմանագիր առաջարկի Տիմբերին։

Ընթացիկ մրցաշրջանում Տիմբերն «Արսենալի» կազմում մասնակցել է 43 հանդիպման, դարձել 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2028 թվականը։

Transfermarkt-ը Տիմբերի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am