Ռաֆայել Վարանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը ժամանակի հարց է: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, մանկունյանցիներն ու ֆրանսիացի խաղացողը գրեթե համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը. որոշ ճշտումներ են մնում աշխատավարձի չափի հետ կապված:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ակումբների միջև բանակցությունները նույնպես բավականին առաջ են գնացել և մոտ ապագայում կողմերը կարող են վերջնական համաձայնության գալ:
Նշվում է, որ «սերուցքայինների» ղեկավարությունն արդեն հաշտվել է այն մտքի հետ, որ նոր մրցաշրջանում Վարանը չի լինելու ակումբում: «Ռեալում» վստահ են, որ Միլիտաոյին կհաջողվի լրացնել ֆրանսիացու բացը:
Fanat, Realmadrid.am