Վինիսիուսը խոսել է ՉԼ-ի 1/8 եզրափակչի՝ «Ռեալ» - «Ատալանտա» հանդիպման մասին (3:1):
«Գլխավոր առաջադրանքը հաղթանակի հասնելն էր: Ինքս պետք է բարելավեմ խաղս. հույս ունեմ՝ կկարողանամ օգտագործել հաջորդ գոլային պահը:
Յուրաքանչյուր անգամ դաշտից հեռանում եմ երջանիկ, քանի որ ներդնում եմ ողջ ուժերս: Մենք ամեն օր քրտնաջան մարզվում ենք, որպեսզի ավելի կատարելագործվենք»,- բրազիլացու խոսքերը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Fanat, Realmadrid.am