Հոդվածներ

Marca. Կարվախալը դժգոհ է իր ստացած խաղաժամանակից
11.04.2026
141 0

Դանիել Կարվախալը դժգոհ Մադրիդի «Ռեալում» իր ունեցած դերից։ Այս մասին հայտնում է Marca-ն։

34-ամյա ֆուտբոլիստը պահեստայինների նստարանին էր մնացել «Մալյորկայի» և «Բավարիայի» դեմ կայացած խաղերում։ 

Ըստ աղբյուրի, իսպանացու համար բարդ է ընդունելը, որ կորցրել է իր նշանակությունը հանդերձարանում։ Նա կարծում է, որ դեռ ունակ է օգուտ տալ թիմին և համաձայն չէ այն խաղաժամանակի հետ, որը վերջին խաղերին ստանում է՝ հատկապես, երբ առջևում աշխարհի առաջնությունն է։

Կարվախալին դուր չի գալիս այն, որ նրա փոխարեն առաջնահերթությունը տրվում է այլ ֆուտբոլիստների և այդ պատճառով սկզբում խնդիրներ կային Ալոնսոյի, իսկ հիմա արդեն Արբելոայի հետ։

Նշվում է, որ ավագը հավանաբար անցկացնում է իր վերջին մրցաշրջանը «Արքայական» ակումբի կազմում։ Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամռանը և մեծ հավանականությամբ չի երակարաձգվելու։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված