Սա կլինի հինգերորդ անգամը, երբ անգլիացի մրցավարը կղեկավարի թիմի խաղը եվրոպական մրցասպարեզում:
Մայքլ Օլիվերը կսպասարկի «Ռեալ Մադրիդի» և «Բավարիայի» միջև հանդիպումը, որը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղն է և կկայանա «Բեռնաբեուում» (երեքշաբթի, ժամը 23:00-ին՝ Երևանի ժամանակով): Անգլիացին հինգերորդ անգամ կգլխավորի ճերմակ թիմի հանդիպումը եվրոպական մրցաշարերում:
Մայքլ Օլիվերի կողմից սպասարկված «Ռեալ Մադրիդի» նախորդ խաղերը եվրոպական մրցասպարեզում.
«Ռեալ Մադրիդ» - «Յուվենտուս» (1-3)․ Չեմպիոնների լիգա 2017/18: Քառորդ եզրափակիչ (պատասխան խաղ):
«Ռեալ Մադրիդ» - «Այնտրախտ» (2-0)․ Եվրոպայի Սուպերգավաթ 2022
«Բրագա» - «Ռեալ Մադրիդ» (1-2)․ Չեմպիոնների լիգա 2023/24, խմբային փուլ:
«Օլիմպիակոս» - «Ռեալ Մադրիդ» (3-4)․ Չեմպիոնների լիգա 2025/26, առաջին փուլ:
Հայերեն