Հոդվածներ

Գլխավոր մարտահրավերը դեռ առջևում է
05.04.2026
601 0

Գլխավոր մարտահրավերը դեռ առջևում է, և խոսքը հանդիպումների մասին չէ։

Ասում էին, որ «Ռեալն» ունակ չէ պրեսինգի դիմել։ Ասում էին, որ մադրիդյան աստղերը երբեք չեն համաձայնի աշխատել առանց գնդակի։ Ու՞ր է գնում Ալոնսոն՝ մրցակցի կիսադաշտում գնդակ խլելով, հարցնում էին նրանք։

Ալոնսոն, իսկապես, ակումբից հեռացավ հանկարծակի, հատկապես, երբ նրա նշանակման հետ մեծ հույսեր էին կապում։ Խաբին փորձում էր դարձնել «Ռեալն» ավելի համակարգային, բայց այդտեղ էլ մեծ ձեռքբերումներ չունեցավ։ Երբեմն լավ պոռթկումներ լինում էին, լինում էին նույնիսկ հանճարեղները, սակայն այդ պոռթկումներով էլ ամեն բան սահմանափակվում էր։ Յուրաքանչյուր խաղում արդյունք ապահովել Խաբիի մոտ չստացվեց։ Հնարավոր է, որ նա երկար ժամանակ ունենալու պարագայում, հասներ այն ամենին, ինչ պլանավորում էր, բայց այդ մասին այլև հնարավոր չէ իմանալ։

Փոխարենը, արդեն գիտենք, որ Արբելոայի օրոք «Ռեալը» կարողանում է պրեսինգ կիրառել։ «Ատլետիկոյի» դեմ խաղում թիմը դա ի ցույց դրեց։ Նրանք դա անում էին շատ գրագետ ու ագրեսիվ ձևով։ Սովորաբար պրեսինգ կիրառող թիմը շատ է խախտումներ կատարում, սակայն ողջ խաղի ընթացքում «Ռեալը» երկու խախտում էր գրանցել։ Ունիկալ է։

Առաջին խախտումը 63-րդ րոպեին թույլ տվեց Պիտարչը՝ կանգնեցնելով մրցակցի հակագրոհն ու դեղին քարտ ստանալով։ Ստացվում է, որ մեկ ժամից ավելի «Ռեալը» խաղաց լիովին մաքուր։ Երկրորդ խախտումը, սակայն, դառը հետևանքներ ունեցավ «Ռեալի» համար։ Ֆեդե Վալվերդեն հեռացվեց խաղադաշտից։  

Արբելոան հմտորեն համատեղում է համակարգայնության և հարձակվողական քաոսի տարրերը, որը «Արքայական» ակումբն այդքան շատ է սիրում։ Եվ մարզիչն այդ բալանսը գտավ այն ժամանակ, երբ թվում էր, թե «Ռեալի» ուղղությամբ գալիս է դժվարությունների նոր հեղեղ։

Շատ էին վնասվածքները. Մպապեն, Բելինգեմը և Կարերասը։ Առողջության հետ խնդիրներ ունեին Հաուսենը և Կամավինգան։ Երկար ժամանակով շարքից դուրս էին եկել Դանի Սեբալյոսն ու Ռոդրիգոն։ Հենց այդ պահին «Սերուցքայինների» մոտ սկսվեց շատ կարևոր ժամանակահատված՝ առանցքային խաղեր Լա լիգայում և ՉԼ-ում, որտեղ պետք է մրցեին լավ տեմպ հավաքած «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

«Ռեալն» այնքան էլ լավ հանդես չեկավ փլեյ-օֆֆ փուլի «Բենֆիկայի» դեմ առաջին խաղում, սակայն հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց։ Լա լիգայում թիմը երկու անընդմեջ պարտություն կրեց «Օսասունայից» և «Խետաֆեից»։ Վերջինիս դեմ խաղից հետո «Սանտիագո Բեռնաբեուն» սուլում էր։ Թվում էր, թե նրանք ազատվել էին այդ սուլոցներից, բայց դրանք կրկին վերադարձան։ «Սիթիի» դեմ խաղերը գնալով մոտենում էին, և թվում էր, թե «Ռեալն» այդ դիմակայությունում չի ապրի։

Եվ այդ ժամանակ, որքան էլ, որ զարմանալի է, աշխատեց։ «Սելտայի» դեմ խաղում Արբելոան պահեստայինների նստարանին է թողնում Ալվարո Գարսիային և խաղադաշտ դուրս բերում Բրահիմ Դիասին։ «Արքայական» ակումբի բախտը «Բալաիդոսում» ժպտաց։ Թիմերը ողջ խաղի ընթացքում երկուստեք գրոհում էին, և «Սերուցքայիններին» հաղթանակ բերեց Վալվերդեի հարվածը, որը անդրադարձի օգնությամբ գոլով պսակվեց։ «Ռեալն» այդ խաղում չուներ նոմինալ 9 համար։ Բոլորը պտտվում էին, փոխում դիրքերը, և այդ ամենը բավական գեղեցիկ էր նայվում։    

Պեպ Գվարդիոլայի թիմին հաղթեցին երկու խաղերում էլ։ Առաջինում՝ խոշոր հաշվով։ Այդ խաղերի արանքում հեշտ հաղթանակ «Էլչեի» նկատմամբ, իսկ հետ արդեն «Ատլետիկոյի»։ Դիեգո Սիմեոնեի սաները լավ հանդիպում անցկացրին, բայց «Ռեալն» ավելի լավն էր ու արժանի հաղթանակ տոնեց։ Այս խաղերից բոլորում մադրիդյան ակումբը խաղացել է առանց նոմինալ 9 համարի։ Հարձակման գծում խաղում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր ցանկացած պահի կարող էին հայտնվել 9 համարի դիրքում։

Իհարկե, այս ամենի մեջ իրեն լավագույնս դրսևորեց և զարմացրեց Ֆեդե Վալվերդեն։ Ուրուգվայցու դրական կողմերն անհաշվելի են, սակայն այժմ, ավելի քան երբևէ, նա իրեն գտել է գոլահարի դերում։ Նա գոլեր է խփում տարբեր դիրքերից, տարբեր ձևերով։ Նա աներևակայելիորեն լավն է։ Նա հարձակմանը միանում է այնպես, ինչպես սովորաբար սիրում է անել Ջուդը։ Արագացում, ձեռնունայն պաշտպաններ և գոլ։

Տպավորություն է ստեղծվում, որ Ֆեդեն իր էներգիայով վերակենդանացրեց «Ռեալին»։ Արդա Գյուլեր, Պիտարչ, Բրահիմ, Վինիսիուս, Վալվերդե, Չուամենի. Նրանք անընդհատ մտտվում են, փոխում դիրքերը։ Երբ նրանք գնդակով են, թույլ է տրված ստեղծագործել։ Նրանք շրջանակների մեջ չեն։ Իսկ գնդակը կորցնելու պարագայում, կարգապահորեն ու շատ արագ միանում են պրեսինգին։ «Ատլետիկոյի» դեմ խաղում այս տարրը աշխատեց գրեթե իդեալական։

Արբելոան «Ռեալում» սկսեց գլխավորից՝ մարդկայինից։ Առաջինն, ինչ նա արեց, գրավեց հանդերձարանը։ Հավանաբար, Ալոնսոն այդ ամենին ավելի քիչ ուշադրություն էր դարձնում, քան անհրաժեշտ էր, և գուցե հենց այդ պատճառով էլ ֆուտբոլիստները նրա մտքերը 100%-ով չէին ընկալում։  Կասկած չկա, որ քիչ շփումն էր հանգեցրել նման բացերին։ 

Արբելոայի մոտ հակառակն է։ Նա կարծես թե գտել է քաոսի և կարգապահության իդեալական բալանսը։ Դա վերաբերում է թե՛ շփմանը թիմի ներսում, և թե՛ թիմի խաղին։  

Այդուհանդերձ, Արբելոային նոր մեծ մարտահրավեր է սպասվում։ Մբապեն ու Բելինգեմը վերադարձել են։ Նրանք պետք է խաղան։ Իսկ թիմը, թվում է, թե քիչ-քիչ ոտքի էր կանգնում առանց Կիլիանի և Ջուդի, սակայն նրանց խաղադաշտ դուրս չբերել հնարավոր չէ։ Դա կարևորագույն հարց է, և հետաքրքիր է լինելու տեսնել, թե ինչպես է այդ հարցը լուծելու Արբեոլան։

Ակնհայտ է, որ շատ ավելի լավ է, երբ Մբապեն ու Բելինգեմը հասանելի են, քան հակառակը։ Բայց հարց է առաջաում, արդյո՞ք հնարավոր կլինի նրանց ներառել այն խաղին, որը թիմի մոտ այդքան լավ էր ստացվում։ Ներառել այնպես, որ պահպանվի այն բալանսը, որը կար կարգապահության և քաոսի արանքում։ Եվ ներառել այնպես, որ Վինիսիուսի և Վալվերդեի ուժեղ կողմերը շարունակեն աշխատել նույն տեմպով։ Շատ հարցեր կան, բայց պատասխանները դեռ քիչ են։

Ինչ էլ, որ լինի, Արբելոայի օրոք թիմի գրանցած աճն ակնհայտ է, և եթե նույնիսկ նա չշարունակի աշխատել թիմի հետ, նա արդեն հասցրել է հաղթահարել մինի-ճգնաժամը։ Նա թիմն ընդունեց շատ սթրեսային իրավիճակում և դա որոշ ժամանակ շարունակվեց, սակայն վերջին շրջանում «Ռեալը» վերադարձել էր իր լավագույն խաղին։ Այս տեսանկյունից միջազգային դադարն այնքան էլ տեղին չէր «Սերուցքայինների» համար։ 

Մյուս կողմից, այդ դադարը Արբելոան կարող էր օգտագործել Մբապեին և Բելինգեմին թիմի խաղի մեջ ճիշտ ներգրավելու վրա, և մնում է սպասել ու հուսալ, որ դա լավագույնս տեսանելի կլինի խաղադաշտում։

Արբելոան դեռ ոչինչ չի հաղթել, բայց ներկա պահին նրա թիմը լավ թափ է հավաքել։ Մյուս կողմից, այս ընթացքում նա հաղթել է Պեպ Գվարդիոլային, Դիեգո Սիմեոնեին և Ժոզե Մոուրինիոյին։ Ֆլորենտինո Պերեսի համար սա կարող է կարևոր դեր ունենալ, որպեսզի հաջորդ մրցաշրջանում ևս նա թիմը վստահի Արբելոային։

Իհարկե, այս արգումենտը գլխավորը չի լինելու, սակայն նշանակություն ունենալու է։ «Ռեալի» և «Պերեսի» համար կարևոր են բոլոր այն բաները, որոնք կապ ունեն կարգավիճակի մասին։ Եվ կարևոր է նաև այն, թե ինչպես է Արբելոան հասել դրան։ Ժոզե Մոուրինիոյի դեմ նա առանձնապես չտպավորեց, իսկ ահա Գվարդիոլային և Սիմեոնեին հաղթեց գեղեցիկ ու արժանիորեն։ Խաղն ավելի լավն է դարձել, բարելավվել են արդյունքները։ Շատ կարևոր է, որ կա ֆուտբոլային այդ օրգանականությունը։

 Վերջնական արդյունքում նայելու են տիտղոսներին։ Սա «Ռեալն» ու նրանց համար դա շատ կարևոր է։ Առայժմ արդյունքը միայն հատվածային է, բայց այն կա։ Թիմը ՉԼ-ի 1/4 եզրափակչում է, իսկ Լա Լիգայում դեռ հաղթելու շանսեր պահպանում է։

Հիմա թիմին պետք է նորարարություն։ Պետք է կարողանալ Մբապեին և Բելինգեմին ներառել թիմի խաղում լավագույն կերպով։ Եթե Արբելոայի մոտ դա ստացվի, ապա արդյունքները, ըստ երևույթին էլ ավելի կլավանան։ Այդ պարագայում կլավանան նաև հաջորդ մրցաշրջանում ևս Մադրիդի «Ռեալը» գլխավորելու Ալվարո Արբեոլայի շանսերը։

 Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված