«Ռեալի» ֆուտբոլիստներից վնասվածք ունեն միայն Լուկա Մոդրիչն ու Լուկաս Վասկեսը:
«Օսասունայի» հետ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում Կառլո Անչելոտին ասել է՝ երբ են շարք վերադառնալու իսպանացին ու խորվաթը:
«Մոդրիչի մոտ լուրջ բան չկա: Նա մարզումներին կվերադառնա երկուշաբթի: Եթե պատրաստ լինի, չորեքշաբթի կխաղա «Շախտյորի» դեմ: Լուկաս Վասկեսը նույնպես շարք կվերադառնա հաջորդ շաբաթ»,- իտալացու խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Լա լիգայի 7-րդ տուրում «Ռեալն» ընդունելու է «Օսասունային»: Հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am