Կուկուրելյան իր առաջին մարզումն է անցկացրել որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող, որից հետո Realmadrid TV-ին պատմել է իր զգացողությունների մասին.
«Շատ երջանիկ եմ: Սա երկար սպասված էր։ Թվում էր, թե երկար ժամանակ անցավ, բայց ես վերջապես այստեղ եմ: Այսօր մարզվեցի թիմակիցներիս հետ, հանդիպեցի բոլորին և անհամբերությամբ սպասում եմ, որ քիչ-քիչ ավելի լավ ճանաչեմ նրանց և այս տարին դարձնենք հրաշալի»:
«Սա պատիվ է: Չեմ կարծում, որ շատերը կարող են ասել, թե կրել են այս մարզաշապիկը: Մենք այստեղ մեծ լեգենդների ենք տեսել։ «Ռեալը» հարուստ պատմություն ունեցող ակումբ է, ամենամեծը Եվրոպայում: Այսօր այստեղ գտնվելը արտոնություն է, պատիվ և, ամենից առաջ, պարգև այն բոլոր ջանքերի համար, որոնք ներդրել եմ իմ ամբողջ կարիերայի ընթացքում»։
Իր թիմակիցների մասին.
«Ամեն ինչ հրաշալի է: Իրոք անհամբերությամբ էի սպասում նրանց հանդիպելուն: Խոսել եմ թիմակիցներիցս մի քանիսի հետ, ովքեր գրել էին ինձ: Շատ ջերմ ընդունելություն էր: Ծանր, երկար օր էր, բայց ես քիչ-քիչ ընտելանում եմ ամեն ինչին և մարզվում, քանի որ լավագույն պահերը դեռ առջևում են»:
Մոուրինյոյի մասին.
«Մեծ վստահություն և անբնական ոչինչ: Մենք պետք է խաղադաշտում անենք այն, ինչ գիտենք, և ամենից առաջ՝ վայելենք դա: Կարծում եմ՝ այն, ինչ բոլորս ուզում ենք, հաղթելն է և այն, որ սա հրաշալի տարի լինի»:
Իր բնավորության մասին.
«Բուռն էներգիա, բնավորություն, ուրախություն, մի քիչ ամեն ինչից: Ես շատ աշխատասեր մարդ եմ: Նման տաղանդ ունեցող խաղացողների հետ, եթե միասնական լինենք և հրաշալի թիմ դառնանք խաղադաշտում և դրանից դուրս, կարծում եմ՝ կարող ենք մեծ բաների հասնել»:
Ի՞նչ է նշանակում լինել «Ռեալ Մադրիդում».
«Որպես խաղացող, որպես երեխա, ով նոր է սկսում ֆուտբոլ խաղալ, նման ակումբում հանդես գալու հնարավորությունից հրաժարվելը շատ դժվար է: Հնարավորությունը հայտնվեց, և ես ոչ մի վայրկյան չվարանեցի: Որպես հանդիսատես՝ ես տեսել եմ այդ բոլոր կախարդական գիշերները, այդ քամբեքները «Բեռնաբեուում», Չեմպիոնների լիգայի բոլոր գավաթները, որոնք նրանք նվաճել են: Այս ամենը սեփական մաշկի վրա զգալու և դրա մի մասնիկը դառնալու հնարավորություն ունենալը հսկայական պատասխանատվություն է: Բայց նաև շատ հուզիչ ու կարևոր մարտահրավեր»:
Նորամուտի մասին.
«Իսկապես անհամբերությամբ սպասում եմ մեր առաջին տնային խաղին և երկրպագուների հետ հանդիպմանը: «Բեռնաբեուում» խաղացել եմ որպես հյուր, ինչպես նաև մեկ հանդիպում՝ ազգային հավաքականի կազմում, ուստի այն որպես տնային խաղ զգալը... Լսել օրհներգը, երկրպագուներին, երբ ավտոբուսը ժամանում է, ինչը տեսել եմ որոշ վավերագրական ֆիլմերում և ինչն անհավանական է մեծ խաղերի ժամանակ: Այդ ամենը իրոք գեղեցիկ երևույթ է, և հետո դու ունենում ես պատմություններ, որոնք հավերժ կհիշես»:
Ուղերձ երկրպագուներին.
«Ողջույն, մադրիդիստներ, ես այստեղ եմ: Իսկապես անհամբերությամբ սպասում եմ ձեզ բոլորիդ հանդիպելուն: Հրաշալի առաջին օր էր, և հուսով ենք, որ քրտնաջան կաշխատենք, որպեսզի այս տարին դարձնենք հրաշալի ու վայելենք այն բոլորս միասին». նշել է Կուկուրելյան։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն