• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալ Մադրիդը» Լա լիգայի արտագնա խաղերում ամենաշատ միավոր վաստակած թիմն է

Հոդվածներ

«Ռեալ Մադրիդը» Լա լիգայի արտագնա խաղերում ամենաշատ միավոր վաստակած թիմն է
02.04.2026
43 0

Արբելոայի սաները, ովքեր այս շաբաթ օրը հյուրընկալվելու են «Մալյորկային», արտագնա 14 խաղում վաստակել են 30 միավոր:

«Ռեալ Մադրիդը» Լա լիգայի լավագույն արդյունքն ունի արտագնա հանդիպումներում: Արբելոայի թիմը մինչ օրս անցկացրել է 14 արտագնա խաղ, որոնցում վաստակել է 30 միավոր՝ գրանցելով ինը հաղթանակ, երեք ոչ-ոքի և երկու պարտություն: Հաջորդող տեղերում են «Բարսելոնան» (28 միավոր), «Սելտան» (24) և «Վիլյառեալը» (21):

Այս արդյունավետությունն ամրապնդվում է դաշտի երկու կողմերում էլ ունեցած ամրությամբ: Հարձակման գծում մադրիդիստները խփել են 27 գոլ, իսկ պաշտպանությունում բաց են թողել ընդամենը 14-ը, ինչը նրանց դարձնում է արտագնա խաղերում ամենաքիչ գոլ բաց թողած թիմը՝ «Սելտայի» հետ միասին:

Այս հաջող ընթացքը սկսվեց 2-րդ տուրում՝ «Օվիեդոյի» նկատմամբ տարած 3։0 հաշվով հաղթանակով, և շարունակվեց մինչև 27-րդ տուրը՝ «Բալաիդոսում» «Սելտայի» դեմ 2։1 հաշվով հաղթանակով: Տասնմեկ տարբեր խաղացողներ գոլի հեղինակ են դարձել հյուրընկալվելիս, իսկ Մբապեն ամենաշատ գնդակներն է ուղարկել մրցակիցների դարպասը (14 գոլ):

«Ռեալ Մադրիդի» արտագնա հանդիպումները

2-րդ տուր. «Օվիեդո» 0-3 «Ռեալ Մադրիդ»

4-րդ տուր. «Ռեալ Սոսիեդադ» 1-2 «Ռեալ Մադրիդ»

6-րդ տուր. «Լևանտե» 1-4 «Ռեալ Մադրիդ»

7-րդ տուր. «Ատլետիկո» 5-2 «Ռեալ Մադրիդ»

9-րդ տուր. «Խետաֆե» 0-1 «Ռեալ Մադրիդ»

12-րդ տուր. «Ռայո Վալյեկանո» 0-0 «Ռեալ Մադրիդ»

13-րդ տուր. «Էլչե» 2-2 «Ռեալ Մադրիդ»

14-րդ տուր. «Ժիրոնա» 1-1 «Ռեալ Մադրիդ»

16-րդ տուր. «Ալավես» 1-2 «Ռեալ Մադրիդ»

19-րդ տուր. «Աթլետիկ» 0-3 «Ռեալ Մադրիդ»

21-րդ տուր. «Վիլյառեալ» 0-2 «Ռեալ Մադրիդ»

23-րդ տուր. «Վալենսիա» 0-2 «Ռեալ Մադրիդ»

25-րդ տուր. «Օսասունա» 2-1 «Ռեալ Մադրիդ»

27-րդ տուր. «Սելտա» 1-2 «Ռեալ Մադրիդ»


Ամենակարդացված