• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լրանում է «Վաշաշի» դեմ Դի Ստեֆանոյի լեգենդար տոնակատարության 68-ամյակը

Հոդվածներ

Լրանում է «Վաշաշի» դեմ Դի Ստեֆանոյի լեգենդար տոնակատարության 68-ամյակը
02.04.2026
49 0

1958 թվականի ապրիլի 2-ին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը հեղինակեց մի պատմական լուսանկար՝ գոլ խփելով Եվրոպայի գավաթի կիսաեզրափակիչում:

1958 թվականի ապրիլի 2-ին «Ռեալ Մադրիդը» 4-0 հաշվով հաղթեց հունգարական «Վաշաշին»` Եվրոպայի գավաթի (Չեմպիոնների լիգայի նախատիպը) կիսաեզրափակիչի առաջին խաղում՝ նախքան երրորդ անընդմեջ գավաթը նվաճելը:

Ալֆրեդո Դի Ստեֆանոն, դառնալով հեթ-տրիկի հեղինակ, հանդիպման գլխավոր հերոսն էր: «Ոսկե սլաքը» (La Saeta Rubia) իր գոլերից մեկի տոնակատարության ժամանակ թողեց պատմական մի պատկեր, որն անմահացրեց լուսանկարիչ Ագուստին Վեգան:

Այդ կադրում, բացի Դի Ստեֆանոյի՝ բարձրացրած ձեռքերով տպավորիչ թռիչքից, երևում են նաև նրա թիմակից Ռիալը և մրցակցի մի քանի պաշտպաններ, ովքեր շրջված դեպի սեփական դարպասը՝ հետևելով հեղինակած գոլին:

Տարիների ընթացքում այդ լուսանկարը դարձել է Դի Ստեֆանոյի ամենախորհրդանշական պատկերներից մեկը: Նա այն ֆուտբոլիստն էր, ով առաջնորդեց «Ռեալ Մադրիդին» առաջին հինգ անընդմեջ Եվրոպայի գավաթները նվաճելիս: Հենց այս պատկերից է ներշնչվել քանդակագործ Պեդրո Մոնտեսը՝ ստեղծելու ավելի քան երկու մետր բարձրություն ունեցող այն արձանը, որն այսօր զարդարում է «Ռեալ Մադրիդի Սիթիի»՝ Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անվան մարզադաշտի մուտքը:


Ամենակարդացված