Բրազիլացի նախկին ֆուտբոլիստներ Լուիս Ֆաբիանոն և Ֆաբիո Լուչիանոն մատնացույց են արել «Ռեալի» խաղացողին:
Բրազիլիայի հավաքականը լավագույն ժամանակները չի ապրում: Ո՛չ Անչելոտիի գալուստը, ո՛չ էլ ընկերական խաղերը չեն կարողանում հանգստացնել երկրպագուների դժգոհությունը: Այս ամենի կենտրոնում կրկին Վինիսիուս Ժունիորն է:
Լուիս Ֆաբիանո (նախկին հարձակվող)
«Կարծում եմ՝ խնդիրը հենց Վինիի մեջ է: Նա հնարավորություններ է ստացել թե՛ Դորիվալի, թե՛ Դինիզի, թե՛ Տիտեի օրոք: Մինչ այժմ նա ոչինչ չի ապացուցել: Նա հավաքականում նույն կերպ չի խաղում, ինչպես «Ռեալ Մադրիդում»:
Ֆաբիո Լուչիանո (նախկին պաշտպան)
Լուչիանոն ավելի կոշտ էր իր ձևակերպումների մեջ՝ կենտրոնանալով «10» համարի խորհրդանիշի վրա. «Երբ Նեյմարը չկա, Վինին կարծում է, թե պետք է ստանձնի նրա դերը: Դա չափազանց մեծ պատասխանատվություն է նրա համար: Դու Նեյմարը չես: Դու միայնակ ամեն ինչ չես լուծելու: Ես կատաղեցի, երբ տեսա Վինիսիուսին «10» համարի մարզաշապիկով»:
Նա խորհուրդ տվեց փոխել համարը. «Վինին ինձ համար «7» կամ «11» համար է: Մենք «10» համարը տեսնում ենք որպես «ուղեղային» խաղացող, որպես հանճար: Վինին հանճար չէ»:
Հայերեն