Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն անավարտ է թողել երեկ կայացած մարզումը։
Marca-ի փոխանցմամբ, Իսկոն լքել է թիմի մարզաբազան մարզման մեկնարկից մի քանի րոպե անց։ Նշվում է, որ իսպանացու մոտ բարձր ջերմություն է նկատվել։
Իսկոն կորոնավիրուսի երկու թեստ է հանձնել, բայց դրանց պատասխանները բացասական են եղել։ Որոշ աղբյուրներ նշում են, որ Իսկոյի բարձր ջերմության պատճառը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն է։ Երկուշաբթի օրը ֆուտբոլիստը ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը։
Los Merengues, Realmadrid.am