Հոդվածներ

Վինիսիուսը բաց է թողել Բրազիլիայի հավաքականի մարզման մեծ մասը
30.03.2026
405 0

Լրագրող Պեդրո Իվո Ալմեյդայի տեղեկություններով՝ Բրազիլիայի հավաքականի կիրակնօրյա մարզման ընթացքում Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը դաշտում անցկացրել է ընդամենը մի քանի րոպե՝ մարզման այն հատվածում, որը բաց էր մամուլի համար։ Նա չի մասնակցել մարզմանը այն պահին, երբ Կառլո Անչելոտին ձևավորում էր մեկնարկային կազմը։

Նշվում է, որ Խորվաթիայի դեմ հանդիպմանը մեկնարկային կազմում կարող են դուրս գալ Գաբրիել Մարտինելին, Ժոաո Պեդրոն, Մատեուս Կունյան և Լուիս Էնրիկեն։

Բրազիլիայի և Խորվաթիայի հավաքականների ընկերական հանդիպումը կկայանա Օրլանդոյում  ապրիլի 1-ին։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 04:00-ին։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված