«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն փորձել է գուշակել՝ ինչպես պետք է խաղա «Ռեալն» առանց Մբապեի մադրիդյան դերբիում:
«Իմանալով միստեր Անչելոտիին՝ ինքը կփորձի խաղալ այնպես, ինչպես Բելինգեմի թիմ գալուց հետո առաջին ամիսներին: Անգլիացին կապող օղակ կհանդիսանա ու անընդհատ կտեղափոխվի ձախ: Կարող է հայտնվել Մոդրիչը կամ հետքաշված խաղալ Վինիսիուսից ու Ռոդրիգոյից մեկը»,- արգենտինացի մասնագետի ոխսքը փոխանցում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ մադրիդյան դերբին կկայանա սեպտեմբերի 29-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am