Յոշկո Գվարդիոլը ցանկանում է հանդես գալ «Ռեալի» կազմում։
As-ի տեղեկություններով, Գվարդիոլի ծառայություններն առաջարկվել են «Սերուցքայիններին», իսկ նրանք դեմ չեն այդ գաղափարին։
Խնդիրն այն է, որ «Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ վաճառել իր ֆուտբոլիստին։
«Ռեալը» պատրաստ է մեծ գումար ծախսել, սակայն ոչ ահռելի։
Գվարդիոլը «Սիթիի» է տեղափոխվել 2023 թվականին 90 մլն եվրոյի դիմաց և նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2028 թվականին։ Դա նշանակում է, որ նրա տրանսֆերի արժեքը չպետք է շատ մեծ լինի։
Մյուս կողմից, տրանսֆերային արժեքի նվազմանը կարող է հանգեցնել նաև ֆուտբոլիստի ցանկությունը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն