«Ռեալի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը ներողություն է խնդրել մարզումներից մեկից ուշանալու համար։ Այդ ուշացման պատճառով նա դուրս էր մնացել «Ատլետիկոյի» դեմ խաղի մեկնարկային կազմից։
Անգլիացին խաղադաշտ մտավ հանդիպման 64-րդ րոպեին ու դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, Տրենտը ներողություն է խնդրել գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայից, թիմի ավագ Դանի Կարվախալից ու մյուս թիմակիցներից։
Աղբյուրները պնդում են, որ ֆուտբոլիստը իրեն դրսևորել է ինչպես իսկական ջենթլմենը։
Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Արնոլդը մասնակցել է 14 հանդիպման ու դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն